-
Մոսկվայի դեմ պատժամիջոցներից պետք է ազատվել, որովհետև դրանք ԵՄ-ին օգուտ չեն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը France Inter ռադիոկայանի եթերում: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ճգնաժամը լավ ոչինչ չի տալիս ԵՄ երկրներին:
-
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ճրագալույցի պատարագն է։ Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում։ Անուրանալի։ Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգևորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով։ Չի կարելի պատմությունը կեղծել։
-
Չեխ հնէաբանները Եգիպտոսում հայտնաբերել են Հինգերորդ դինաստիայի՝ նախկինում անհայտ թագուհու՝ Շերտ Նեբդիի հնագույն դամբարան, գրում է BBC News-ը։ Դամբարանը 4000 տարեկան է, հայտնաբերվել է Աբու Սիր տեղանքում՝ Կահիրեից հարավ- արևմուտք։
-
Իսլանդիան 2015-ի սկզբին պատրաստվում է պաշտոնապես հետ կանչել ԵՄ-ին անդամակցելու հայտը՝ հայտարարել է երկրի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյուննլեյտսոնը:
-
Իզմիրի դպրոցներից մեկի սաները պատմության և աշխարհագրության դասին շրջակայքում արած «պատմության զբոսանքի» ընթացքում ուշադրություն են դարձրել նրան, ինչ տեղի պաշտոնյաները «չէին նկատել», գրում է Taraf պարբերականը:
-
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ կցանկանար մինչև 2017-ը հանրաքվե անցկացնել ԵՄ կազմում իր երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցով:
-
Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը:
-
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից:
ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:
-
Գլեբ Պավլովսկու համոզմամբ՝ 2014-ին Ռուսաստանը բախվեց ռազմավարական ճգնաժամի և կառավարման վերահսկողության կորստի հետ։ Նրա խոսքով, 2015-ը Ռուսաստանի համար լինելու է ավելի կոնֆլիկտային։
-
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր միկրոբլոգում քննադատել է տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, խուսափելով մեղավորներ նշելուց: